Թողարկվել է «Ավրորա»-դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված նամականիշ - Mediamax.am

6785 դիտում

Թողարկվել է «Ավրորա»-դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված նամականիշ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել 2017թ․«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Հազարավոր կյանքեր փրկած բժշկի պատկերով միջազգային նամականիշը թողարկել է «ՀայՓոստ»-ը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ։

 

«Այս փոքրիկ պատկերը բացի պատմական եւ նյութական նշանակություն ունենալուց, կրում է հոգեւոր լուրջ արժեքներ, եւ նպաստում է մարդասիրական գաղափարների տարածմանն ամբողջ աշխարհում»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

 

 

Ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան ասել է, որ մի փոքր շփոթված է։ Սուդանում, որտեղ ապրում ու աշխատում է, շատերը նույնիսկ տեղյակ չեն փոստային ծառայություններից։

 

«Դպրոցական տարիներին ես նամականիշերի լավ հավաքածու ունեի, եւ մտքովս չէր անցնի, որ աշխարհում ինձ նվիրված նամականիշ կլինի։ Ապշեցուցիչ է եւ շատ մեծ պատիվ։ Այստեղ եմ կնոջս հետ։ Մենք ապրում ենք Սուդանի Նուբա լեռներում, որն աշխարհի մեկուսի վայրերից է։ Երբ նրան ասացի, որ ինձ հայկական նամականիշի վրա են պատկերել, զարմացավ, չէր պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը։ Նա մինչ այժմ անգամ նամականիշ չէր տեսել»,- ասել է բժիշկ Թոմը։

 

5 քիչ հայտնի փաստեր Թոմ Քաթինայի մասին

Նամականիշի հեղինակը «Ավրորա»-ի դիզայներ Ալլա Մինգալյովան է։ 40 հազար օրինակով թողարկված նամականիշի անվանական արժեքը 350 դրամ է։ Սակայն նախաձեռնության հեղինակները որոշել են նամականիշի միջոցով բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ մասնակցելու «Ավրորա»-ի մարդասիրական առաքելությանը։ Նամականիշին կցված է 150 դրամ արժեքով կտրոն։ Դրանից ստացված հասույթը կուղղվի «Ավրորա»-ին։ 

 

«Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր հնարավորություն կունենան «ՀայՓոստ»-ի ցանկացած գրասենյակից գնել եւ ուղարկել նման նամականիշով նամակներ։ Դրանով դուք հնարավորություն եք ստանում աջակցել «Ավրորա»-ին ու դառնալ նրա մասը, եւ  ձեր հարգանքն ու վերաբերմունքը ցույց տալ Թոմ Քաթինայի նկատմամբ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։

 

Թոմ Քաթինան «Ավրորա»-ի երկրորդ հերոսն է, որին նվիրված նամականիշ է թողարկվում։ Արդեն մեկ տարի է ՝ Հայաստանից աշխարհի տարբեր ծայրեր նամակներ են հասնում «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին