Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար նոր հիմնադրամ կստեղծվի - Mediamax.am

2164 դիտում

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար նոր հիմնադրամ կստեղծվի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար նախատեսվում է բարեգործական հիմնադրամների եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ այսօր  առաջարկը քննարկվել է մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների հետ հանդիպմանը:

 

Ակնկալվում է, որ հիմնադրամը կկոորդինացնի աշխատանքները եւ հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների եւ անհատների անունից:

 

Աննա Հակոբյանը դրական է արձագանքել ապագա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարակին:

 

Նա համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար եւ գործելու է բացառապես թափանցիկ եւ համակարգված:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին