Վարչապետը կոչ է արել դադարեցնել անհնազանդության ակցիաները - Mediamax.am

3722 դիտում

Վարչապետը կոչ է արել դադարեցնել անհնազանդության ակցիաները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ է արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները:

«Կոչ եմ անում ժամը 15:00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- ֆեյբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բողոք ունեցող քաղաքացիները պետք է ձեւակերպեն խնդիրը, կազմեն 1-2 կամ 3-հոգանոց պատվիրակություն եւ դիմեն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կամ կառավարության նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժին:

 

«Նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեղյակ է, նամակների ընդունման պրոցեսը կկազմակերպվի պատշաճ մակարդակով»,- ասել է վարչապետը:

 

«Կոչ եմ անում բոլոր նրանց, որոնք իրենց գործողություններում չեն առաջնորդվում սաբոտաժի տրամաբանությամբ, որդեգրել այսպիսի վարվելակերպ: Երբ երկրում կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, քաղաքացիական անհնազանդության գործողությունները մի փոքր տրամաբանության խնդիր են ունենում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին