Փաշինյանն առաջարկում է ժամանակավորապես չտուգանել վարորդներին - Mediamax.am

4033 դիտում

Փաշինյանն առաջարկում է ժամանակավորապես չտուգանել վարորդներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, եւ մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով»,- ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել մեխանիզմների մշակումը՝ պարտքը ներելու համար:

 

«Պետք է քննարկենք արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել կամ կասեցնել»,-  հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին