912 դիտում

Կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը


Լուսանկարը` Dmitry Karishev


Երեւան: Մեդիամաքս: 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստեղծվել է հոբելյանական միջոցառումների կազմակերպման հատուկ հանձնախումբ` նախագահությամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ս. Հռիփսիմյանց հիշատակության օրը, որն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին:

15 տարվա միանձնություն


Տոնին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների եւ ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Նույն օրը`ժամը 11:00-ին, վանքում Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վանորեից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, որի ավարտին կկատարվի նաեւ Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը եւ ներկա հավատավոր ժողովուրդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am