2319 դիտում

Նախագահն ընդունել է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների եւ աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը:

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ գործարանի վերագործարկման հարցը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձեւավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը եւս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում:

Նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաեւ համակարգի ղեկավարության հետ:

Նա կարեւորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ:

Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի եւ վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am