ՀՀ Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոն է անցկացվում - Mediamax.am

4542 դիտում

ՀՀ Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոն է անցկացվում


Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի 5 Ամերիկյան անկյուններում ապրիլի 16-23-ը կանցկացվի Ազգային գրադրանային շաբաթը, որն ԱՄՆ-ում այս տարի նշվել է ապրիլի 8-14-ը:

Գրադարանային շաբաթը նշանավորող ընթերցանության մարաթոնին այսօր միացել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ամերիկացի այլ դիվանագետներ, որոնք, 5 րոպեն մեկ հերթագայելով, հատվածներ են ընթերցել ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկից՝ հայերեն ու անգլերեն լեզուներով:

 

«Գրադարանները հասարակության սիրտն են: Մենք հավաքվում ենք գրադարաններում, դրանք մեր համայնքային տունն են: Գրադարակներին տեղ գտած պատմություններին ծանոթանալով մենք նոր տեսակետներ ու նոր մտածելակերպեր ենք բացահայտում: Իսկ այսօր, գրադարաններն իրենց կապի եւ տեխնիկայի միջոցներով, մեզ կապում են մյուսների հետ աշխարհի տարբեր ծայրերում եւ մեզ ապահովում են ապագան կառուցելու համար անհրաժեշտ գործիքներով»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

«Ժամանակի մի փոքրիկ ծալ» գրքի հայերեն թարգմանությունը, որը վերջերս հրատարակել է «Անտարես»-ը, հովանավորել է ԱՄՆ դեսպանությունը: Վերջինս գրքի օրինակներն անհատույց տրամադրելու է Հայաստանի գրադարաններին եւ դպրոցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին