FAST-ը մեկ տարեկան է - Mediamax.am

exclusive
13470 դիտում

FAST-ը մեկ տարեկան է


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)
Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` FAST

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը
Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Photolure

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Կարապետ Անդրանիկյանը
FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` FAST

Իգոր Խալաթյանը
Իգոր Խալաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Հարությունյանը
Ռուբեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեկ տարի առաջ, 2017 թվականի ապրիլի 12-ին FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարեց Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործադիր տնօրենի նշանակման մասին:

Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող եւ գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ հիմնադրամը ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։ 

 

FAST-ի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: 

 

Մեդիամաքսը ներկայացնում է վերջին մեկ տարվա հրապարակումների ընտրանին՝ FAST-ի գործունեության տարբեր ուղղությունների մասին:

 

***

 

Արմեն Օրուջյան. FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

FAST-ի նպատակները ամբողջական են։ Մենք ցանկանում ենք ստեղծել ամբողջական էկոհամակարգ, որն առաջ կմղի տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջընթացը։ Դա անելու համար անհրաժեշտ է թիրախավորել բոլոր կարեւոր միջոցները՝ մտավոր, ֆինանսական, ցանցային՝ ստեղծելով «ցունամի», որն իրար հետեւից ալիքներ է բերում:

 

***

 

FAST-ը ստանձնել է ինտեգրատորի դեր, ասել է վարչապետը 

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«21-րդ դարում դրան նպաստող պարտադիր պայման է գործընթացների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը։ Կարծում եմ՝ FAST-ը՝ իր գործընկերների հետ միասին, կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ»,- ասել է վարչապետը։

 

***

 

«Պետք է դառնանք մեծ գաղափարների երկիր», ասել է FAST-ի տնօրենը 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

«Մենք շատ ենք լսում այն մասին, որ մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք: Իսկ միգուցե ինքներս մեզ ընկալենք որպես հսկանե՞ր: Մենք գիտության եւ տեխնոլոգիաների հսկաներն ենք: Մենք փոխակերպող առաջնորդներ ենք: Մենք ենք ամենահզոր գյուտարարները, գործարարները, բժիշկները, հայտնագործողները, ստեղծողները»,- ասել է FAST-ի գործադիր տնօրենը:

 

***

 

FAST-ի կրթաթոշակային ծրագիրն՝ էկոհամակարգի ստեղծման առաջին քայլ  

Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Photolure

«FAST-ը հարթակ է, որն օգնում է մեկտեղել մարդկանց, կենտրոնացնել եւ հավաքագրել ռեսուրսները: Մենք կատարում ենք արագացուցչի դեր: Այս կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտներում սովորողների լավագույն 10%-ի համար է լինելու»,- ասել է Արմեն Օրուջյանը:  

 

***

 

FAST-ը, երիտասարդ գիտնականների մոտիվացիան ու ապագան 

Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ) Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` FAST

Մեդիամաքսն արտերկրից ժամանած հայ երիտասարդ գիտնականների հետ զրուցել է FAST հիմնադրամի ստեղծած հնարավորությունների, Հայաստանում առկա գիտական խնդիրների, հեռանկարների եւ հայկական գիտության զարգացման մեջ նրանց հնարավոր ներդրումների շուրջ: 

 

 

***

 

Կարապետ Անդրանիկյան. Համատեղե՛ք ինտելեկտն ու էմոցիաները 

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Կարապետ Անդրանիկյանը FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` FAST

«Ժամանակը շատ կարեւոր է, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ պետք է արագընթաց լինել: Դուք կարող եք ունենալ լավագույն գաղափարները, բայց եթե դանդաղեք՝ չեք կարողանա հասնել աշխարհի հետեւից: Մենք պետք է արդյունավետ գործենք, եւ ես լավատես եմ մեր աշխատանքի ու ապագայի ծրագրերի հարցում»: 

 

***

 

FAST-ի «Հրեշտակների ցանցը» կկապի բիզնեսն ու գիտությունը 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ բիզնեսները եկած լինեն գիտությունից, որպեսզի ներդրվելիք գումարները ուղղվեն գիտությանը եւ գիտնականը, ով որեւէ հայտնագործություն է արել, կարողանա գնալ առեւտրայնացման եւ դուրս գալ գլոբալ շուկա: Մենք նպատակ ունենք կապեր կառուցել բիզնեսի եւ գիտության միջեւ» - ասել է FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:

 

***

 

Իգոր Խալաթյան. Օգնելու ենք նրանց, ովքեր մնում են Հայաստանում 

Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք փնտրում ենք վաղ շրջանի ընկերությունների: Դրանք չպետք է լինեն զուտ գաղափարներ՝ արդեն պետք է որոշակի աշխատանք կատարած լինեն, առկա լինի, օրինակ, ապագա պրոդուկտի նախատիպը: Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք արդեն հաճախորդներ ունեն եւ զարգացած են, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ հետաքրքրված կլինեն վենչուրային ֆինանսավորմամբ, քան մեր տրամադրած «հրեշտակային» ներդրումներով»:  

 

 

***

 

Ռուբեն Հարությունյան. Սխալվելը սարսափելի չէ, սովորեք սխալներից 

Ռուբեն Հարությունյանը Ռուբեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հասկանալի է, որ ոչ բոլոր մարդիկ կլինեն ակտիվ, բայց գոնե այն մարդկանց համար, ովքեր փորձում են ինչ-որ ելքեր գտնել, մենք կարող ենք լինել բիզնես հրեշտակներ, որոնք կբռնեն նրանց ձեռքից եւ ցույց կտան ճանապարհը: Մենք չենք կարող նրանց փոխարեն աշխատել եւ այդ ամենը կյանքի կոչել, բայց, հավատացեք, ցանկացած բիզնեսմենի կյանքում մենթորները շատ կարեւոր դեր ունեն»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին