Արմեն Սարգսյանը մտադիր է խրախուսել երիտասարդներին - Mediamax.am

5592 դիտում

Արմեն Սարգսյանը մտադիր է խրախուսել երիտասարդներին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ երիտասարդության արտագաղթը կանգնեցնել հնարավոր է միայն նրանց ինքնաիրացման եւ ինքնահաստատման համար պայմաններ ստեղծելով:

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանն այդ մասին ասել է ՏԱՍՍ ռուսական գործակալությանը տված հարցազրույցում:

 

«Հայ հասարակության առաջնահերթություններից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը: Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի և բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ»,- ասել է նախագահը:

 

Արմեն Սարգսյանը նշել է, որ ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, ինքը մտադիր է կենտրոնանալ «Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին