ԱԲ ծրագիրը ճանաչվել է Լոնդոնի թագավորական քոլեջի կողմից - Mediamax.am

6172 դիտում

ԱԲ ծրագիրը ճանաչվել է Լոնդոնի թագավորական քոլեջի կողմից


Լուսանկարը` http://smapse.ru/


Երեւան: Մեդիամաքս: Արարատյան բակալավրիատը ավելացվել է Լոնդոնի թագավորական քոլեջի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն՝ բակալավրի աստիճանի համար։

Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London) աշխարհի 25 լավագույն բուհերից մեկն է: Այն հիմնվել է 1829 թվականին։ Այսօր համալսարանում սովորում է 29 600 ուսանող՝ 150 երկրից։

 

Արարատյան բակալավրիատը հայալեզու եւ միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի եւ Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման եւ միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին