Ռուբեն Վարդանյան. Շարժվում ենք համակարգային քաոսի ուղղությամբ - Mediamax.am

11756 դիտում

Ռուբեն Վարդանյան. Շարժվում ենք համակարգային քաոսի ուղղությամբ


Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին
Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին

Լուսանկարը` PicsArt

Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին
Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին

Լուսանկարը` PicsArt

Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին
Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին

Լուսանկարը` PicsArt


Բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը ՏԱՍՍ-ի հետ զրուցել է մարդու կյանքի վրա ազդող տեխնոլոգիական փոփոխությունների մասին: Մեդիամաքսն առանձնացրել է հարցազրույցի որոշ հատվածներ:

 

Հին Nokia-ն

 

Հեռախոսից եւ կապի այլ միջոցներից օգտվում եմ, բայց շատ հանգիստ ռեժիմով: Ունեմ հին Nokia, Blackberry, որը շատ սիրում եմ: Մարդիկ էլեկտրոնային փոստից անցել են Facebook-ին, Facebook-ից WhatsApp-ին, WhatsApp-ից Snapchat-ին: Ես այդ տրենդերի հետեւից չեմ վազում: Խորապես համոզված եմ, որ տեխնոլոգիական առաջընթացը հզոր բան է, բայց բոլոր արտաքին փոփոխություններով հանդերձ՝ մարդու էությունը, նրա ներքին հիմքը չի փոխվել: Եվրոպական մշակույթն, առաջվա նման, հիմնվում է հին հույների եւ հռոմեացիների փիլիսոփայության վրա: 

 

Բացառիկ բաները՝ տարբեր մասնագիտությունների խաչմերուկում

 

Մենք արդյունաբերական, կոնվեյերային, հիերարխիկ մոդելից անցում ենք կատարում դեպի ցանցային մոդելը, շարժվում ենք համակարգային քաոսի ուղղությամբ:

 

Նորարարական եւ ստեղծագործական հասարակություն կկառուցվի այնտեղ, որտեղ երիտասարդները կկարողանան տարբեր մասնագիտությունների խաչմերուկում յուրահատուկ բաներ ստեղծել: Դա նշանակում է, որ մենք հեռանում ենք մասնագիտացումից:

Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին

Լուսանկարը` PicsArt

Ոչ հեռու ժամանակներում կրթության եւ մարդու զարգացման ողջ համակարգը կենտրոնանում էր մրցակցային ոլորտներում նեղ մասնագետների պատրաստման վրա: Այժմ, երբ մենք ապրում ենք հետարդյունաբերական դարաշրջանում, մարդը ոչ միայն պետք է լայնորեն եւ խորապես կրթված լինի, այլեւ կարողանա աշխատել մասնագիտությունների եւ գիտելիքների խաչմերուկում: Հումանիտարների եւ բնագետների միջեւ բաժանումն անհարկի է եւ կարող է, նույնիսկ, խանգարել:   

 

Ինչը՞ պետք է անձեռնմխելի լինի

 

Ամերիկայում մինչ օրս կան գյուղեր, որտեղ մարդիկ չեն օգտվում էլեկտրականությունից՝ կարծելով, որ դա չարիք է: Կա նաեւ այլ ծայրահեղություն՝ կարող ես կլոնավորել շանդ: Այս ամենն իրականություն է, եւ դա պետք է ընդունել:

 

Մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչը կարող ենք մեզ թույլ տալ փոխել տեխնոլոգիաների օգնությամբ, իսկ ինչը պետք է մնա անձեռնմխելի:  

 

Հանցագործությունների նոր տեսակ է ի հայտ եկել՝ համացանցային խուլիգանություն: Մենք սովոր ենք, որ եթե փողոցում մեզ վրա խուլիգան է հարձակվում, կարող ենք նրան պատասխան հարված տալ: Իսկ եթե հարձակումը, ընդ որում՝ ագրեսիվ, վիրավորանքներով հարձակումը, ինտերնետի միջոցով է կատարվում, ինչպե՞ս պահես քեզ, ի՞նչ պետք է անես: Չի կարելի մեծ ուրախությամբ ընդունել հասարակության մեջ ցանկացած փոփոխություն:   

 

Ռոբոտները պե՞տք է վճարեն հարկեր

 

Շատ բարձր է հավանականությունը, որ մեր կյանքի օրոք արդեն կհայտնվի մարդու մակարդակի արհեսատական բանականություն: Մինչդեռ այսօր գաղափար չկա, թե ի վերջո մարդկությունն արհեստական բանականության ինչ մակարդակ կստեղծի եւ որքանով այն անվտանգ կլինի նույն այդ մարդկության համար: Ես կարծում եմ՝ որոշակի վտանգ կա:

Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին Ռուբեն Վարդանյանը՝ PicsArt ընկերությունում 2017 թվականին

Լուսանկարը` PicsArt

Մենք պետք է հասկանանք, որ եթե մարդկանց սկսեն փոխարինել ռոբոտները, դա ոչ միայն կարող է կործանել աշխատանքի շուկաները, այլեւ լուրջ փոփոխությունների կբերի կենսաթոշակային համակարգում, որում թոշակների վճարումը կատարվում է աշխատող բնակչության հարկման հաշվին: Չեն լինի աշխատող մարդիկ, հետեւաբար՝ չեն լինի հարկեր վճարողներ, եւ նշանակում է՝ թոշակառուները չեն կարողանա թոշակ ստանալ: Հարց է ծագում՝ արդյո՞ք ռոբոտները, որոնք փոխարինելու են մարդկանց, պետք է հարկեր վճարեն:

 

Լուրջ հարցեր են, որոնք քննարկման կարիք ունեն: Մարդիկ ընկնում են տեխնոլոգիական նորարարությունների հետեւից՝ չհասկանալով, որ դրանք իրենց հետ ոչ միայն հարմարավետություն են բերում, այլեւ լուրջ փոփոխություններ, երբեմն էլ՝ վտանգներ: Օրինակ, անցյալ տարի հայտարարվեց անվճար ծրագրի հայտնվելու մասին, որի օգնությամբ կարելի է համադրել երկու տեսանյութ եւ օգտագործել իրական մարդու պատկերը՝ բոլորովին այլ համատեքստում: Այդ դեպքում՝ անհնար կլինի տարբերել՝ իրակա՞ն է այդ տեսանյութը, թե՞ կեղծ: Այսօրվա աշխարհում կեղծ լուրերը, ռեալիթի-շոուները, վիրտուալ իրականությունը խառնվում են, եւ մենք պետք է սովորենք ապրել այդ աշխարհում՝ մնալով նորմալ մարդիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին