3099 դիտում

Ներկայացվել է դեղատոմսերի լրացման ու տրամադրման կարգը


Լուսանկարը` https://www.usnews.com


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ից Հայաստանում մեկնարկել է դեղերի՝ դեղատոմսով բացթողնման գործընթացը՝ ըստ ժամանակացույցի։

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ում կողմից եւ ինչպես են լրացվում կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

1.    Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրսգրման դեղատոմս N 1

Նշանակվում եւ լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:
Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

2.    Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

3.    Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացվում եւ դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

4.     Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4

Դեղատոմսը լրացվում եւ դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի  դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 եւ N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են  բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում են բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am