Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ֆիլմից:
«Կարծում եմ՝ այս ֆիլմի կարեւորությունը նաեւ նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց այս առումով փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, եւ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարեւոր են: Ինձ հետաքրքրեց նաեւ այն հանգամանքը, որ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն եւ նաեւ վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում եւս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության եւ այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Արցախում»,- ասել է նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: