ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան ԱԻ ոլորտում համատեղ ծրագիր կգործարկեն - Mediamax.am

2163 դիտում

ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան ԱԻ ոլորտում համատեղ ծրագիր կգործարկեն


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը:

ԱԻՆ-ում նշել են, որ Դավիթ Տոնոյանը մատնանշել է քաղաքացիական պաշտպանության, բնակչության պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ ուսումնավարժանքների իրականացման եւ ԱԻՆ փրկարարական անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման կարեւորությունը:

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել եւ գործարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման մակարդակի բարձրացման

համատեղ ծրագիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին