Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) պատվիրակությանը:
UNOCHA պատվիրակները Դավիթ Տոնոյանին ներկայացրել են գրասենյակում իրականացված փոփոխությունները, նոր անդամներին եւ 2018թ. ծրագրերը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Նաիրիտ» գործարանի հրդեհից հետո փորձագետներ տրամադրելու ԱԻՆ-ի խնդրանքին արագ արձագանքելու եւ արդյունավետ համագործակցության համար:
UNOCHA ներկայացուցիչներն էլ վստահեցրել են, որ անկախ գրասենյակում իրականացվող կառուցվածքային փոփոխություններից՝ ԱԻՆ-ի հետ սերտ փոխգործակցությունը շարունակվելու է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: