1881 դիտում

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահը պանթեոնում նաեւ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am