Մանկապարտեզներում փորձարկվում է աղետների ռիսկի կառավարման պլանը - Mediamax.am

2506 դիտում

Մանկապարտեզներում փորձարկվում է աղետների ռիսկի կառավարման պլանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 26-ից մարտի 3-ը փորձարկել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը:

ԱԻՆ-ում նշել են, որ պլանի փորձարկումն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի թիվ 1, 4 եւ 9 մանկապարտեզներում՝ վարժանքի եւ տարհանման միջոցով:

 

Դրան զուգընթաց մշակվել են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարհանման պլանները, որոնք տարհանման պայմանական նշանների հետ փակցվել են նշված մանկապարտեզների շենքերի ներսում: Կրթօջախներին տրամադրվել են նաեւ աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ ուսումնական նյութեր:

 

Պլանի նախագծի փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունների եւ մանկապարտեզներների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի եւ հաստատվելուց հետո կներկայացվի կրթօջախներին:

 

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը, իսկ պլանի օրինակելի նախագիծը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշել» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին