1822 դիտում

«Հանրապետություն». Վեհիբի պահանջը


Լուսանկարը` Մեդիամաքս


 Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «Հանրապետություն» հատուկ նախագծի հերթական գլուխը պատմում է 100 տարի առաջ կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրի մասին, որով Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Կարսը, Արդահանը եւ Բաթումը։

«Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո Անդրկովկասի իշխանությունը հայտնվում է դժվարին խնդրի առջեւ՝ ճանաչե՞լ այդ պայմանագիրը, թե՞ ոչ։ Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Կովկասյան ռազմաճակատում թուրքական բանակի հրամանատար Վեհիբը հեռագիր է ուղարկում Կովկասյան զորքերի հրամանատար Լեբեդինսկուն՝ պահանջելով հնարավորինս կարճ ժամկետներում ազատել Կարսի, Արդահանի եւ Բաթումի նահանգները», - ասվում է նախագծի հերթական գլխում:



«Հանրապետությունը» նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Նախագիծը ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները: Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am