Փրիթչարդ. «Լիդիան»-ը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին - Mediamax.am

5003 դիտում

Փրիթչարդ. «Լիդիան»-ը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին


Մարկ Փրիթչարդը
Մարկ Փրիթչարդը

Լուսանկարը` http://home.bt.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում:

Այս մասին հանձնակատարն ասել է Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

 

««Լիդիան»-ն այստեղ խոշոր գումարներ, եւ որ ամենակարեւորն է՝ մարդկային ռեսուրս է ներդրել: Ընկերությունը զգալի ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է բրիտանացի հանձնակատարը;

 

Անդրադառնալով հաճախ հնչող մտահոգություններին, թե ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի համար ռիսկեր է պարունակում, Մարկ Փրիթչարդը նշել է.

 

«Բնապահպանական տեսանկյունից՝ կապ չունի դա մեծ, թե փոքր ընկերություն է, հանքարդյունաբերողների եւ բնապահպանների միջեւ լարվածություն միշտ էլ առկա է: Սա նորություն չէ, եւ ամենայն հավանականությամբ, իրավիճակը երբեւէ չի փոխվի: Մի կողմից, քննադատությունը նաեւ առողջ երեւույթ է, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: Մյուս կողմից, ընկերություններն ու երկրներն առաջընթացի կարիք ունեն, եւ իմ պատկերացմամբ՝ «Լիդիան»-ը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում»:

 

Բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ հանքարդյունաբերական ընկերություններին քննադատողներ միշտ կլինեն:

 

«Բայց «Լիդիան»-ն արել եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխանի Հայաստանի՝ շրջակա միջավայրի պահպանման ամենաբարձր ստանդարտներին»,- ասել է նա:

 

Մարկ Փրիթչարդի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին