Շրջակա միջավայրի վիճակի հետազոտությունները լիարժեք չեն - Mediamax.am

1784 դիտում

Շրջակա միջավայրի վիճակի հետազոտությունները լիարժեք չեն


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվող շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտությունները լիարժեք չեն։

«Հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների եւ դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ եւ գործուն մեխանիզմներ», - ասել է Կարեն Կարապետյանը։ 

 

Բնապահպանության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։

 

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին էլ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել վերհանված խնդիրների նվազեցման եւ բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին