«Այբ»-ի շրջանավարտներն Իսահակյանի թանգարանին համակարգիչ են նվիրել - Mediamax.am

2185 դիտում

«Այբ»-ի շրջանավարտներն Իսահակյանի թանգարանին համակարգիչ են նվիրել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Այբ»ի շրջանավարտներն Ավետիք Իսահակյանի՝ Գյումրիում գտնվող տուն-թանգարանին նվիրել են համակարգիչ, որը ձեռք են բերել իրենց նախաձեռնությամբ կազմակերպված դրամահավաքի արդյունքում։

Այսօր տուն-թանգարան են այցելել դպրոցի աշակերտները, շրջանավարտներն ու «Այբ» ակումբի վարչության նախագահ Սարգիս Բադալյանը:

 

«Երբ այցելեցինք Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, հետաքրքիր շրջայցից հետո հարց առաջացավ, թե ինչու հայաբնակ եւ օտարերկրյա հասարակությունը չունի տեղեկություն նման հիասքանչ թանգարանի մասին, եւ թե ինչպես է ստացվել, որ, ունենալով բազում նյութեր, դրանք չեն տարածվել համացանցում: Պատասխանը մեզ շատ վրդովեց: Թանգարանի ողջ հարստությունը համացանցում չներկայացնելու միակ պատճառը համակարգչի բացակայությունն էր: Այդտեղից էլ ֆոնդահայթայթում սկսելու ու թանգարանի սոցիալական ապահովման համար համակարգիչ գնելու միտք ծագեց»,- ասել է Սարգիս Բադալյանը:

 

Նրա խոսքով՝ կարճ ժամանակում 9 մարդու նվիրատվությամբ հավաքվել է անհրաժեշտ գումարն ու գնվել համակարգիչը:

 

«Անհամբեր սպասում ենք առցանց սոցիալական հարթակում թանգարանի առաջին քայլերին»,- ասել է «Այբ» ակումբի վարչության նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին