Ոռոգելի հողամասերն ավելի արդյունավետ կօգտագործվեն - Mediamax.am

1690 դիտում

Ոռոգելի հողամասերն ավելի արդյունավետ կօգտագործվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ գյուղատնտեսական նշանակության մի շարք ոռոգելի հողատարածքների օգտագործման մակարդակը չափազանց ցածր է։

Վարչապետի խոսքով՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազ. հեկտար ոռոգելի հողատարածք։

 

«Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասել է Կարեն Կարապետյանը։

 

Տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարվել է  մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին