Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հունվար ամսվա արդյունքներով:
130 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 1468 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 1159 հիշատակում:
3.ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝ 559 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.
1. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 100 հիշատակում:
2. ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայան ՝ 82 հիշատակում:
3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան ՝ 81 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հունվարին:
Նախարար | Դրական | Չեզոք | Բացասական |
Վիգեն Սարգսյան | 157 | 220 | 28 |
Էդվարդ Նալբանդյան | 100 | 257 | 3 |
Դավիթ Հարությունյան | 32 | 131 | 2 |
Իգնատի Առաքելյան | 57 | 55 | 6 |
Վահան Մարտիրոսյան | 41 | 68 | 9 |
Դավիթ Տոնոյան | 50 | 60 | 0 |
Վաչե Գաբրիելյան | 22 | 84 | 1 |
Վլադիմիր Գասպարյան | 27 | 70 | 2 |
Աշոտ Մանուկյան | 14 | 75 | 2 |
Վարդան Արամյան | 39 | 42 | 8 |
Լևոն Մկրտչյան | 51 | 24 | 1 |
Արծվիկ Մինասյան | 21 | 43 | 3 |
Արտեմ Ասատրյան | 24 | 18 | 1 |
Դավիթ Լոքյան | 20 | 13 | 1 |
Հրանուշ Հակոբյան | 22 | 12 | 0 |
Արմեն Ամիրյան | 21 | 8 | 1 |
Լեւոն Ալթունյան | 17 | 11 | 2 |
Հրաչյա Ռոստոմյան | 9 | 9 | 3 |
Սուրեն Կարայան | 3 | 17 | 0 |
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: