Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Մայր Աթոռում - Mediamax.am

5271 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Մայր Աթոռում


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին:

Գարեգին Բ-ն ընդգծել է, որ «ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսեւորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում»:

 

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին՝ պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները եւ Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին:

 

Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին եւ առաքելությանը՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ եւ ձեւավորվելու է նոր մշակույթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին