Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումն ավարտական փուլում է - Mediamax.am

6363 դիտում

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումն ավարտական փուլում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ Գյումրիում ծանոթացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը եւ հարակից տարածքը պետք է ավարտուն տեսքի բերված լինեն։

Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած եւ մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին:

Վերականգնման աշխատանքները տեւել են 20 տարուց ավելի:

 

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել եւ տեղադրվել են եկեղեցու խաչերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին