ՀՀ-ն միացել է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիային - Mediamax.am

4679 դիտում

ՀՀ-ն միացել է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիային


Լուսանկարը` https://news-front.info


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն այսօր ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։

ԵԽ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի 45-րդը անդամ պետությունը, որը ստորագրել է այն։ Անդամ 47 պետություններից միայն Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն միացել կոնվենցիային։

 

Այս կոնվենցիան ստորագրելով՝ երկիրը պարտավորվում է կանխարգելել, հետաքննել եւ վերացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը եւ ընտանեկան բռնությունը։ Այն նաեւ ներառում է հատուկ մոնիտորինգային մեխանիզմ՝ երկրների կողմից այդ դրույթների արդյունավետ կյանքի կոչման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին