Հայաստանն ընդգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում - Mediamax.am

5918 դիտում

Հայաստանն ընդգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում


Լուսանկարը` http://www.government.se/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ 2018թ. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել $ 145 843` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2018թ. տարեկան անդամավճար:

 

Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:

 

2018թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 7-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին