3629 դիտում

Առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հրավառությունների անցկացման վայրը, ժամն ու մյուս պայմանները կանոնակարգող նախագծին:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կոչված է լուծելու քաղաքացիների բարձրացած խնդիրները՝ արգելելով հրավառությունների անցկացումը ոչ սահմանված վայրերում եւ ժամերին:

Նախագծի համաձայն՝ սահմանված պահանջները խախտող կազմակերպություններն ու անձիք կենթարկեն վարչական տուգանքի՝ առաջին անգամ՝ 1 մլն դրամի եւ երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջներն ու պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am