Պարգեւատրվել են ԵՄ հետ նոր համաձայնագիրը բանակցած պաշտոնյաները - Mediamax.am

18832 դիտում

Պարգեւատրվել են ԵՄ հետ նոր համաձայնագիրը բանակցած պաշտոնյաները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագրերով է պարգեւատրել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ներդրում ունեցած պաշտոնյաներին:

Մասնավորապես, պարգեւատրվել են.

 

Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը;

 

ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Արա Մարգարյանը;

 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը;    

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը;    

 

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը;

 

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին