Հայաստանում զենքով ոչ մի հարց չի լուծվելու, ասել է նախագահը - Mediamax.am

14648 դիտում

Հայաստանում զենքով ոչ մի հարց չի լուծվելու, ասել է նախագահը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն՝ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման»:

«Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու եւ լուծելու համար Սահմանադրությամբ եւ օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ մեխանիզմները»,- ասել է նախագահը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին:

 

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն եւ իրավապահ մյուս մարմիններն ունակ են չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն:

 

«Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետեւողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են: Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության եւ ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա:

 

«Նման հակադրումը կեղծ է եւ ինձ համար անընդունելի: Անվտանգությունը եւ ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված եւ փոխգործակցող երեւույթներ են»,- ասել է նա:

 

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ նախագահն անհրաժեշտ է համարել

հետեւել միջազգային կառույցների հետազոտություններին եւ վարկանիշներին:

 

«Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել եւ բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման»,- ասել է նա:

 

Խոսելով թվային ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումների մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ միայն 2017-ին կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր եւ պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1,5 մլն փորձ:

 

«Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով»,- նշել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին