«ՏաԹեւեր»-ը հատուկ գին է առաջարկում ուսանողներին ու տեղացիներին - Mediamax.am

10177 դիտում

«ՏաԹեւեր»-ը հատուկ գին է առաջարկում ուսանողներին ու տեղացիներին


Լուսանկարը` http://snowsense.ru


Երեւան: Մեդիամաքս: Ձմեռային սեզոնի համար «ՏաԹեւեր» ճոպանուղին հատուկ առաջարկ է պատրաստել Սյունիքի, Արցախի բնակիչների եւ բոլոր ուսանողների համար։

Դեկտեմբերի 1-ից մինչեւ հունվարի 31-ն այս խմբերի համար «ՏաԹեւեր» ճոպանուղու երկկողմանի տոմսը կարժենա 1500 դրամ, իսկ միակողմանին՝ 1000 դրամ։  Տոմս ձեռք բերելիս ուսանողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս, իսկ Սյունիքի ու Արցախի բնակիչները ՝ բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Մյուս բոլոր ուղեւորների համար ձմռան ամիսներին ճոպանուղու երկկողմանի տոմսի արժեքը կլինի 3500, միակողմանին՝ 2500 դրամ։

 

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի

ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղեւորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան եւ տոնական օրերին:

 

Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։

 

Ամանորից հետո «ՏաԹեւեր»-ը ուղեւորներին կսպասարկի հունվարի 6-ից։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին