Վարչապետը ուսանողներին՝ « քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք» - Mediamax.am

5683 դիտում

Վարչապետը ուսանողներին՝ « քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ուսանողներին կոչ է արել գնահատել իրենց երիտասարդ լինելը:

Նոյեմբերի 17-ին կառավարության ղեկավարը մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

 

«Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ ի զորու են մեծ գործերի՝ սկսած մեր առաջնագծում կանգնած տղաներից, վերջացրած միջազգային օլիմիպիադաների հաղթող ուսանողներով, գիտնականներով, շինարարներով, գործարարներով եւ կառավարիչներով։ Ես վստահ եմ, որ դուք կարող եք աշխարհը փոխել։ Ավելին, ես վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ», - նշել է վարչապետը:

 

«Գնահատեք ձեր երիտասարդ լինելը, ժամանակը ռացիոնալ օգտագործեք, սովորեք, զարգացեք, սպորտով զբաղվեք, ընկերություն արեք, քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք եւ, ամենակարեւորը, մեր երկրին ծառայեք:  

 

Մեջքներդ միշտ պինդ պահեք, մի վախեցեք ունենալ սեփական կարծիք, արտահայտեք այն, պաշտպանեք այն, բայց ձեր բոլոր նախաձեռնություններում գերադասեք երկրի շահը. այն վեր է անձնականից, ընտանեկանից, ընկերականից։

 

Չկա մի հաջողակ մարդ, որն իր կյանքի ընթացքում չի ունեցել բազմաթիվ ոչ հաջող փորձեր։ Մի վախեցեք դրանից, ուղղակի այդ փորձը մաքսիմալ արդյունավետ օգտագործեք», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին