Ճապոնիան աջակցում է Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը - Mediamax.am

6276 դիտում

Ճապոնիան աջակցում է Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել է Ճապոնիայի տրամադրած դրամաշնորհի շրջանակում իրականացվող ծրագրի նախապատրաստումը:

 

Ծրագիրը մեկնարկելու է 2018թ. մայիսին: Հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության եւ մեխանիզմների կիրառմամբ նպաստել Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը:

 

Նախատեսվում է հիմնել եւ տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու եւ տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան թիրախային բոլոր խմբերը: Ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին վերապատրաստվելու հնարավորությունը:

 

Հանդիպմանը Դավիթ Տոնոյանն ընդգծել է տարատեսակ աղետների եւ դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին