Իտալերեն լեզվի շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 16-ից 22-ը - Mediamax.am

4862 դիտում

Իտալերեն լեզվի շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 16-ից 22-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ից 22-ը Հայաստանում կանցկացվի իտալերեն լեզվի շաբաթը։

Ողջ աշխարհում այն կկրի «L'italiano al cinema, l'italiano nel cinema»  («Իտալերենը կինոյում, կինոյի իտաալերենը») խորագրի ներքո՝ Իտալիայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

 

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ կանցկացնի դասախոսություններ շարք: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր՝ նվիրված կինոյի եւ գրականության, ֆիլմերի եւ լեզվի փոխհարաբերության հարցերին: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով:

 

Իտալերեն լեզվի շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, ժամը 10-ին Վ.Բրյուսովի օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարանում, միջոցառմանը ներկա կլինի Հայսստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլիին:

 

Ստորեւ կարող եք ծանոթանալ միջոցառումների ամբողջական ցանկին.

 

16.10, ժ. 10:00՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարան. Ռոբերտո Ֆայենցայի «I Vicere»

 

17.10, ժ. 16:00՝ ԵՊՀ, Չարենցի անվան դահլիճ. Պասքուալե Շիմեքայի «Malavoglia»

 

18.10, ժ. 10:00՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարան. Մարիո Մարտոնեյի «Il giovane favoloso»

 

19.10, ժ. 11:00՝ Հայաստանի գեղարվեստի ակադեմիա. «Sorpresa Felice Varini»

 

20.10՝ ժ. 16:00` ԵՊՀ, Չարենցի անվան դահլիճ. Լուիջի Պիրանդելլոյի «Ma non e’ una cosa seria»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին