Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին:
ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետեւանքների վերացման մեխանիզմների եւ մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները՝ կիրառելով այս բնագավառում եվրոպական լավագույն փորձը:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց եւ ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետեւանքները:
Կողմերը քննարկել են նաեւ աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային եւ պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը:
Բարձր գնահատելով Հայաստանի փորձը աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Պաոլա Ալբրիտոն նշել է, որ տարածաշրջանային մակարդակում Հայաստանն այս հարցում առաջատարներից է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: