Ասո Թավիթյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով - Mediamax.am

6378 դիտում

Ասո Թավիթյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ասո Թավիթյանին հանձնվել է պետական բարձր պարգեւ՝ Պատվո շքանշան, որով նա պարգեւատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար եւ մաղթել հետագա հաջողություններ:

 

«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգեւը եւ մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու եւ կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին