Մեկնարկել է Հայաստանի թվայնացման օրակարգի մշակումը - Mediamax.am

9953 դիտում

Մեկնարկել է Հայաստանի թվայնացման օրակարգի մշակումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը:

Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում եւ ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:

 

Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը եւ պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը:

 

Աշխատաժողովը տեւելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին եւ Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները եւ ՝ Հայաստանի համար քաղված դասերը:

 

Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները եւ փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։

 

Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին