Հայաստանում միասնական երթուղային ցանց կստեղծվի - Mediamax.am

17724 դիտում

Հայաստանում միասնական երթուղային ցանց կստեղծվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել միասնական երթուղային ցանց, որը հնարավորություն կտա հանրապետության բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ ցանցի ստեղծումը կնպաստի ուղեւորափոխադրումների արդյունավետության եւ ոլորտի վերահսկողության մակարդակի բարձրացմանը:

 

Ցանցի ստեղծման նպատակով նախատեսվում է գնահատել համայնքների ուղեւորահոսքերի ծավալները, որոշել ժամային ծանրաբեռնվածությունը, կազմել համապատասխան չվացուցակներ եւ ընտրել տրանսպորտային միջոցները:

 

Նախատեսվում է կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ՝ դեպի Երեւան:

 

Նախարարը նշել է, որ երթուղիները սպասարկելու նպատակով հայտարարվելիք մրցույթներին հնարավորություն կունենան մասնակցել նաեւ միջազգային օպերատորները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին