Հայաստանը 2018-ին կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին - Mediamax.am

13592 դիտում

Հայաստանը 2018-ին կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին


Լուսանկարը` http://lincoln.ac.uk


Երեւան: Մեդիամաքս: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը 2018-ին կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ծրագրին միանալու շուրջ բանակցություններն ավարտին են մոտենում։

 

«Միանալով ծրագրին, Հայաստանը կուժեղացնի իր կապը Եվրոպական միության հետ։ Ծրագրի օգուտները շոշափելի կլինեն ոչ միայն հայ արվեստագետների, այլեւ շարքային քաղաքացիների համար»,- ասել է Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում։

 

Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ նշել է, որ ծրագրին միանալու որոշումը պայմանավորված էր նաեւ հասարակության պահանջով։

 

«Ծրագիրը նոր հնարավորություններ է տալու միանալ արդեն իսկ գործող միջազգային նախագծերին եւ նորերը ստեղծելու առիթ է հանդիսանալու»,- նկատել է Ներսես Տեր-Վարդանյանը։

 

Մեդիամաքսը նշում է, որ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին արդեն միացել են Արեւելյան գործընկերության անդամ-երկրներ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: ԵՄ եւ ԱլԳ երկրների ամբողջ ծրագրի բյուջեն 2014-2020 թթ. համար հաստատված է €1,46 մլրդ: Հայաստանն այս ծրագրին միանալու համար պետք է €50 հազ. անդամավճար հատկացնի։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին