Մետաքսի ճանապարհը՝ հանուն սահմանների հաղթահարման - Mediamax.am

exclusive
13824 դիտում

Մետաքսի ճանապարհը՝ հանուն սահմանների հաղթահարման


Ծրագրի մեկնարկը տրվեց 2013թ. հուլիսի 16-ին Նորավանք տաճարի մոտ
Ծրագրի մեկնարկը տրվեց 2013թ. հուլիսի 16-ին Նորավանք տաճարի մոտ

Լուսանկարը` EU Neighbours east

Ծրագիրը ներառում է սմարթֆոնների եւ պլանշետների համար վիրտուալ զբոսաշրջային ուղին
Ծրագիրը ներառում է սմարթֆոնների եւ պլանշետների համար վիրտուալ զբոսաշրջային ուղին

Լուսանկարը` EU Neighbours east

Նորավանքը օտարերկրյա զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերից է
Նորավանքը օտարերկրյա զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերից է

Լուսանկարը` EU Neighbours east

Ծրագիրը զգալիորեն նպաստել է
Ծրագիրը զգալիորեն նպաստել է "Նորավանք" հյուրատան գործունեությանը

Լուսանկարը` EU Neighbours east

«Նորավանքի» սեփականատեր տիկին Հեղինեն եւ նրա ամուսինը
«Նորավանքի» սեփականատեր տիկին Հեղինեն եւ նրա ամուսինը

Լուսանկարը` EU Neighbours east

Բելլա Կարապետյանը
Բելլա Կարապետյանը

Լուսանկարը` EU Neighbours east

Հյուրատան հարեւանությամբ վաճառվող հուշանվերները
Հյուրատան հարեւանությամբ վաճառվող հուշանվերները

Լուսանկարը` EU Neighbours east


Պատկերացրեք 3000 կմ երկարությամբ զբոսաշրջային երթուղի, որը ձգվում է Սալոնիկից (Հունաստան) մինչեւ Մեղրի (Հայաստան): Հետեւելով հին առեւտրականների ճանապարհին՝ այն սկիզբ է առնում Էգեյան ծովի ափերից, շարունակվում Սեւ ծովի ափամերձ հատվածներով եւ ավարտվում Հայաստանի ամենահարավային կետում: Սա «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» անդրսահմանային համագործակցության ծրագրի (BSSRC) տեսլականն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից եւ ընդհանուր նախաձեռնության շրջանակներում միավորում է 4 երկիր (Հունաստան, Թուրքիա, Վրաստան եւ Հայաստան)` խթանելու զբոսաշրջության, ճանապարհորդության ու ընդհանուր մշակույթի զարգացմանը:

 

Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հուլիսի 16-ին Վայոց  Ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրում: Այն ֆինանսավորվում է ԵՄ Սեւծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի կողմից: ԵՄ-ի ներդրումը ծրագրում կազմում է շուրջ 680 000 եվրո: Սալոնիկից Մեղրի ձգվող 3000 կմ երկարությամբ երթուղու երկայնքով նախաձեռնությունն աջակցում է դրանում ընդգրկված 173 համայնքների զարգացմանը, որոնցից 43-ը Հայաստանում են: Տեղերում կոնկրետ աջակցություն ցուցաբերելուց բացի, ծրագիրը նաեւ մշակել է տարբեր սմարթֆոնների եւ պլանշետների համար հասանելի վիրտուալ զբոսաշրջային երթուղի եւ գործարար տեղեկատու՝ օգնելով զբոսաշրջիկներին շարժվել հին առեւտրականների հետքերով:

 

 

Ծրագրի շրջանակներում 192 պատմամշակութային վայրեր համալրվել են տեղեկատվական վահանակներով, ինչպես նաեւ աջակցություն եւ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել տեղական զբոսաշրջային օպերատորներին: Ստեղծվել են նաեւ վեբ-պորտալ ու բոլոր հանրահայտ սոցիալական ցանցերի հետ լիովին ինտեգրված սմարթֆոնային 5 հավելված, որոնցում նշված են երթուղու վրա գտնվող տեսարժան վայրերը եւ որոնք համալրված են GPS նավիգացիայով, ինտերակտիվ քարտեզներով ու յուրաքանչյուր տեսարժան վայրի վերաբերյալ բազմալեզու եւ մուլտիմեդիա տեղեկատվությամբ:

 

Վեբ-պորտալին ու հավելվածներին լիովին ինտեգրված է գործարար տեղեկատուն, որն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր վայրում զբոսաշրջային ծառայություն մատուցողների վերաբերյալ ընդգրկուն ցանկ: Տեղեկատուն նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին շփվել տեղացիների, բարելավել եկամուտները եւ ընդլայնել տեղական համայնքների հնարավորությունները՝ ապագա այցելուների համար տեսարժան վայրերի ու ժամանցի վայրերի, այդ թվում՝ կայուն, էկոլոգիապես մաքուր միջոցառումների եւ բարելավումների մշակման նպատակով

Նորավանքը օտարերկրյա զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերից է Նորավանքը օտարերկրյա զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերից է

Լուսանկարը` EU Neighbours east

Չիվա գյուղում գտնվող «Նորավանք» հյուրատան սեփականատեր եւ տնօրեն Հեղինե Ղազարյանը պատմում է, որ «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» ծրագիրն իրապես օգնել է հյուրատան գործունեությանը։

 

«Մեր հյուրատունը վաղուց է գործում, սակայն ծրագրի շրջանակներում մասնակցելով տարբեր դասընթացների եւ այլ միջոցառումների՝ մենք ստացանք այնպիսի գիտելիքներ, որոնց օգնությամբ կարողացանք օպտիմալացնել մեր ծախսերը, ընդլայնել գործունեությունը եւ ավելի բարձրորակ ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին»,- պատմում է տիկին Հեղինեն։

Ծրագիրը զգալիորեն նպաստել է "Նորավանք" հյուրատան գործունեությանը Ծրագիրը զգալիորեն նպաստել է "Նորավանք" հյուրատան գործունեությանը

Լուսանկարը` EU Neighbours east

Նա հատկապես ուրախ է, որ ծրագրի շնորհիվ կարողացավ ծանոթանալ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, այդ թվում՝ արտասահմանից, ովքեր նրա հետ կիսվեցին համանման բիզնեսի կառավարման իրենց հմտություններով ու փորձով։ Տիկին Ղազարյանը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի, ինչը կնպաստի իր հարազատ համայնքի զարգացմանը։    

 

Մետաքսի ճանապարհն առեւտրային ուղի լինելուց բացի նաեւ գաղափարների ու մշակույթի ներթափանցման ճանապարհ էր: Պատմության առաջին միջմայրցամաքային մայրուղին խթանում էր առեւտրի, գիտության, արվեստի, մշակույթի ու գաղափարների ներթափանցումն իր տարածքով ձգվող կայսրություններ ու ազգային պետություններ: Մետաքսի ճանապարհը խաղաղության պահպանմանը նպաստող ուղի էր, քանի որ առեւտրական հարաբերությունները չեն կարող գոյատեւել եւ զարգանալ փակ սահմանների կամ հակամարտությունների դեպքում: Ուստի, դրա կարեւորագույն դերը հանդուրժողականությանը եւ խաղաղ գոյատեւմանը նպաստելն էր:

«Նորավանքի» սեփականատեր տիկին Հեղինեն եւ նրա ամուսինը «Նորավանքի» սեփականատեր տիկին Հեղինեն եւ նրա ամուսինը

Լուսանկարը` EU Neighbours east

Երթուղին սկսվում է Հունաստանից, որն հայտնի է իր ծովով եւ լողափերով եւ հարուստ է թաքնված գանձերով ու վայրի բնությամբ: Նրան հաջորդում է Թուրքիան, որը կապում է Եվրոպան Ասիային եւ որը ներկայացնում է տեսարժան վայրեր՝ հնագույն քաղաքներից սկսած մինչեւ բնական աղբյուրներ եւ ցեխի լոգարաններ, լեռնարշավային ուղիներից մինչեւ ժայռոտ լողափեր: Այնուհետեւ երթուղին անցնում է Վրաստանով, որն հարուստ է գեղատեսիլ արոտավայրերով, արեւոտ բարձրավանդակներով, անտառներով, հանքային աղբյուրներով, քարանձավներով եւ ջրվեժներով: Ի վերջո, երթուղին ավարտվում է  Հայաստանում, որը տարածաշրջանի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Այն անցնում է խորն անտառներով եւ խոտային տափաստաններով, վայրի ծաղկադաշտերով, աղբյուրների եւ գետերի երկայնքով:

 

Ծրագրի շրջանակներում Հայաստանի պատմամշակութային եւ բնական զբոսաշրջության 43 վայրերում տեղադրվել են ուղղորդիչ նշաններ, տեղեկատվական վահանակներ, հետիոտն շրջայցի եւ արշավային ցուցանակներ, հուշախեցեր, որոնք զբոսաշրջային վայրի մասին բազմալեզու տեղեկություն են տալիս:

Հյուրատան հարեւանությամբ վաճառվող հուշանվերները Հյուրատան հարեւանությամբ վաճառվող հուշանվերները

Լուսանկարը` EU Neighbours east

Հայաստանում ծրագրի համակարգողը «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մարդկային զարգացման ՀԿ-ն է: Կազմակերպության փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Բելլա Կարապետյանը հավատացած է, որ ծրագրի գլխավոր արդյունքն այն է, որ դրա արդյունքում ստեղծվեց մեկ այլ ծրագիր, որը նպաստում է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։

 

«Այս հարցում հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերում Թուրքիայում մեր գործընկեր կազմակերպությունը՝ ամեն կերպ նպաստելով անդրսահմանային համագործակցությանը։ Մենք գործընկերների ամուր ցանց ենք ստեղծել, ովքեր պատրաստ են շարունակել աշխատանքը Մետաքսի ճանապարհն իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ասում է տիկին Կարապետյանը։

 

Նա նշեց, որ իրենք նոր դրամաշնորհային ծրագրով արդեն իսկ դիմել են ԵՄ Սեւծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրին եւ ակնկալում են դրական պատասխան ։ Ծրագրի հաստատման դեպքում այն ներառելու է մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածը եւ կոչվելու է «Կապույտ կամար» (Blue arch):

Բելլա Կարապետյանը Բելլա Կարապետյանը

Լուսանկարը` EU Neighbours east

«Փորձելու ենք համատեղել ծովային եւ լեռնային զբոսաշրջությունը։ Նոր ծրագիրը եւս ուղղված է անդրսահմանային համագործակցությանն ու հեռավոր համայնքերի տնտեսական զարգացման խթանմանը»,- ասւոմ է տիկին Բելլան եւ ավելացնում. «Մենք հաշվի ենք առել նախորդ փորձը եւ ձգտելու ենք էլ ավելի արդյունավետ դարձնել ծրագիրը՝ ներառելով նոր շահառուների եւ զբոսաշրջային կազմակերպությունների: Նախորդ ծրագրի մեր գլխավոր եզրակացությունն այն է, որ իրականում սահմաններ չկան, դրանք միայն մեր գլխում են։ Տարբեր երկրների մարդիկ կարող են հաջողությամբ համագործակցել, եւ դա կարող է փոխշահավետ լինել»։

 

Դավիթ Ալավերդյան

Հոդվածը գրվել է EU Neighbours east նախագծի շրջանակներում։ Հոդվածում արտահայտված մտքերն ու կարծիքները հեղինակինն են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին