Երեւանում բացվել է SolarOn գործարանը - Mediamax.am

9792 դիտում

Երեւանում բացվել է SolarOn գործարանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

SolarOn արեւային վահանակներ արտադրող եւ տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար:

Ընկերությունը նախատեսում է արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային եւ այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար:

2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով եւ արդեն իրականացրել է արտադրական եւ բնակելի տարածքների համար արեւային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

«Մենք շատ հպարտ ենք, որ փոքրիկ ներդրում ունենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման կարեւոր գործում: Ընկերության առաքելությունը տեսնում եմ հատկապես բարձր տեխնոլոգիաների ներդրման  եւ ներգրավման մեջ, մասնավորապես՝ այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ՝ քաղաքացու, բիզնեսի եւ Հայաստանի համար: Ուրախալի է, որ ընկերության հիմնումը ժամանակային առումով համընկել է ոլորտի այն վերափոխումների հետ, որոնք ուղղված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Մեր նախագիծը համահունչ է կառավարութան որդեգրած ռազմավարությանը»,- նշել է SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին