Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի ականազերծմանը Արցախում - Mediamax.am

7104 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի ականազերծմանը Արցախում


Լուսանկարը` Izmirlian Foundation


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը, շարունակելով ներգրավվածությունը Արցախի Հանրապետությունում, HALO Trust միջազգային մարդասիրական կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, որով աջակցություն կտրամադրվի Մեղվաձոր համայնքի երեք ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին:

Ծրագիրը կաջակցի 51,726մ2 տարածքով գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծմանը՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին անվտանգ մշակել հողը եւ ստանալ եկամուտ:

 

Ծրագիրը նաեւ կաջակցի Արցախի Հանրապետությունում վեցամսյա աշխատատեղերի ստեղծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին