Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 23-ին եւ 24-ին, պայմանավորված Եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով, Երեւանի որոշ հատվածներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիեւյան փողոցը եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 6:30-ից մինչեւ 23:00-ը, փակ կլինեն Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից մինչեւ Աթենքի փողոց-Իսակովի պողոտա եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: