Մեկնարկել է սիրիահայերի բժշկական աջակցության ծրագիրը - Mediamax.am

3637 դիտում

Մեկնարկել է սիրիահայերի բժշկական աջակցության ծրագիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը:

Ծրագրի նախաձեռնողն ու աջակիցը Իզմիրլյան հիմնադրամն է: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Ծրագիրն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ սիրիահայերին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:

 

Ծրագրի գործընկեր կառույցներն են՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին