Էմիրությունների քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց վիզայի - Mediamax.am

4404 դիտում

Էմիրությունների քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց վիզայի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբˋ որոշման նախագիծը նպատակ է հետապնդում խթանել զբոսաշրջությունը:

 

Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ վիզայի ազատականացման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին