Դպրոցների շենքային պայմանները կբարելավվեն - Mediamax.am

1777 դիտում

Դպրոցների շենքային պայմանները կբարելավվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է դպրոցների շենքային պայմանները պահել ուշադրության կենտրոնում:

Կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին ու մարզպետներին, Երեւանի քաղաքապետին վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները՝ ներկայացնելով առաջարկություններ դասապրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:

 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններˋ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների մշակման ուղղությամբ:

 

«Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի դեպքում, օրինակ, մենք հնարավորություն ունենք դիմել օպտիմալացմանը եւ դասապրոցեսի համար նորմալ պայմաններ ստեղծել»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին