Մեկնարկել է «Լուսավոր Սահման» էներգախնայողության ծրագիրը - Mediamax.am

2901 դիտում

Մեկնարկել է «Լուսավոր Սահման» էներգախնայողության ծրագիրը


Լուսանկարը` Betty Londergan/Heifer International


Երեւան: Մեդիամաքս: «Լուսավոր Սահման» կամավորական նախաձեռնության շրջանակներում Տավուշ մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում կտեղադրվեն էներգախնայող լուսադիոդային լամպեր:

Բարեգործական ակցիայի միջոցովˋ «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը նպատակ է հետապնդում երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսումների հնարավորության մասինˋ սահմանամերձի բնակիչների համար ստեղծելով երկարաժամկետ տնտեսման եւ կենցաղային հոգսը թեթեւացնելու հնարավորություն:

 

«Միջինացված հաշվարկներով յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման արդեն 2,5-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24 հազար դրամ՝ չհաշված այն հանգամանքը, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մինչեւ 80 հազար  դրամին մոտ գումար (ներկայիս սակագների պարագայում)», - ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

 

Նոյեմբերին եւ դեկտեմբերին տեղադրվելիք լուսադիոդային լամպերի խմբաքանակը ձեռք է բերվել Հայաստանում եւ արտերկրում հանգանակված գումարով: Նախագծի շարունակականությունը հիմնադիրները պայմանավորում են հասարակական արձագանքով եւ նախորդ փորձի հաջողվածությամբ:

 

Հայաստանից եւ արտերկրից նախագծին մասնացել ցանկացողները կարող են հանգանակության միջոցների վերաբերյալ տեղեկություն ստանալ հետեւյալ հղմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին