Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել - Mediamax.am

3409 դիտում

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել


Խադիջա Իսմայիլովան
Խադիջա Իսմայիլովան

Լուսանկարը` static.guim.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր ազատ է արձակել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Խադիջա Իսմայիլովան արդարացվել է Քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացում) եւ 308-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հոդվածներով:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Խադիջա Իսմայիլովայի շահերի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Ամալ Ալամուդին Քլունին:

 

Խադիջա Իսմայիլովան, որը զբաղվում էր Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անմիջական մասնակցությամբ կոռուպցիոն փաստերի վերաբերյալ լրագրողական հետաքննությամբ, 2015թ. սեպտեմբերին դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման՝ գործընկերոջը ինքնասպանության դրդելու կեղծ մեղադրանքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին