«Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների աղավաղումը դադարեցվեց - Mediamax.am

exclusive
8800 դիտում

«Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների աղավաղումը դադարեցվեց


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՄՄեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այս պահին ապամոնտաժվում են «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների հարեւանությամբ տեղադրված մետաղյա կոնստրուկցիաները, որոնք ապրիլի 6-ից տեղադրվում էին այդ հատվածում գործող սրճարանի արդիականացման նպատակով:

 

Մեդիամաքսը տեղում զրուցել է ապամոնտաժման աշխատանքների ընթացքին հետեւող Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հետ:

 

«Այստեղ սրճարաններ են եղել, եւ նախատեսված էր դրանց բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Խնդիրը դրված է եղել, որ տնտեսվարողները կարգի բերեն դրանց արտաքին տեսքը` բարեկարգելու ու արդիականացնելու նպատակով:

 

Ապամոնտաժման աշխատանքները, որոնք տեղի են ունենում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, պայմանավորված են որոշակի կոնստրուկտիվ ոչ ճիշտ լուծումներով»,- նշել է Հայկ Ասատրյանը:

 

Նա հավելել է, որ զուգահեռաբար ապամոնտաժվում են հարակից շատրվանի մոտ նախկինում տեղադրված ու շահագործվող սրճարանի կոնստրուկցիաները:

 

«Հիմա փորձ ենք անում սրճարանները բերել այլ տեսքի, որը, մեր կարծիքով, ավելի արդյունավետ կլինի: Մենք միշտ փորձում ենք արագ արձագանքել, որպեսզի որքան հնարավոր է շուտ շտկվեն նման խնդիրները»,- Մեդիամաքսին ասել է Հայկ Ասատրյանը:

 

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում Երեւանի քաղաքապետարանին եւ անձամբ Տարոն Մարգարյանին՝ մեր կողմից բարձրացված խնդրին արագ արձագանքելու համար: Կարծում ենք, որ սա իսկապես հասարակության եւ քաղաքային իշխանության համագործակցության լավ օրինակ է:

 

Մեդիամաքսը նաեւ շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին եւ բոլոր այն քաղաքացիներին, որոնք հանդես եկան «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների աղավաղման դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին