ՊԵԿ նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը - Mediamax.am

14117 դիտում

ՊԵԿ նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը


Հովհաննես Հովսեփյանը
Հովհաննես Հովսեփյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովաննես Հովսեփյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

 

Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին՝ դրանից առանձնացնելով Պետական եկամուտների կոմիտեն:

 

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1973թ. հունվարի 28-ին:

 

1990-1995 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1996-1998 թթ.՝ ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում:

 

2002-2003 թթ.  եղել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։

 

2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

 

1996-2002 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում եղել է առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։

 

2002-2006 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը:

 

2003-2004 թթ. դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

 

2006թ. մարտից 2007թ. փետրվարը ղեակավարել է «Ալյանս» խորհրդատվական կենտրոնը:

 

2007թ. փետրվարից 2007թ. դեկտեմբերը եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։

 

2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնը:

 

2008թ. մայիսի 23-ին նշանակվել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին